Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Ասաց այն, ինչն իրենց մոտ դարձել կամ դառնում է վարքագիծ և մտածողություն

Ասաց այն, ինչն իրենց մոտ դարձել կամ դառնում է վարքագիծ և մտածողություն
17.09.2026 | 13:26

Իրականում շատ քննարկվեց Hasmik Hakobyanի այն միտքը, թե «եթե Ադրբեջանը կրակի, մեր կողմից պատասխան կրակի մի սպասեք»:

Ինչքան էլ Հասմիկին այս մտքի համար դատափետենք, կա մի օբյեկտիվ ճշմարտություն, որը իշխանությունները փորձել են ամեն կերպ թաքցնել, ամեն կերպ լղոզել ձևավորված իրականությունը, հետևաբար շատ ավելի կարևոր է Հասմիկի արտահայտած մտքի սոցիալ-հոգեբանական և քաղաքական կողմը։

Սրա մասին շատ ենք խոսել, բայց հիմա քանի առիթը կա, վերհիշենք.

-Խաղաղությունը, որի մասին այնքան խոսում են, իրական խաղաղություն չէ, որովհետև այն հիմնված է Ադրբեջանի կողմից կոշտ հարկադրանքի վրա, և հայկական կողմը զրկված է (օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով) դիմադրելու հնարավորությունից։

Սա բովանդակային առումով կապիտուլյացիա է։

Կապիտուլյացիան ենթադրում է հաղթող կողմի պահանջների անվերապահ կատարում։ Հայկական կողմը բավարարել է և պատրաստակամություն է հայտնել բավարարել Ադրբեջանի պահանջները, ընդհուպ մինչև այնպիսի պահանջներ, որոնց բավարարումը երկարաժամկետ հեռանկարում կարող է առաջացնել պետականության դեֆորմացիա։ Երրորդ երկրի կողմից հարկադրված հանրաքվե, Սահմանադրության փոփոխություն իրականացնելը պետություն-ինստիտուտի դեֆորմացման ինդիկատոր է, որը հնարավոր չէ անտեսել։

Հետևաբար, հարկադրված խաղաղությունը, որը չի շոշափում պետության ֆունդամենտալ նպատակները, արտահայտվում է նաև դոմինանտ կողմի միակողմանի գործողություններով։

Ահա այսպիսի կոնֆիգուրացիան է, որ իշխանության ներկայացուցիչների մոտ ձևավորել է դոմինանտ կողմի գործողություններին հնազանդման վարքագիծ։

Ժամանակի ընթացքում սա դառնում է նաև ինստիտուցիոնալ մտածողություն, որտեղ առանցքը դոմինանտող կողմին «չբարկացնելն» է։

Հասմիկն ասաց այն, ինչը իրենց մոտ դարձել կամ դառնում է վարքագիծ և մտածողություն, ու սա Հասմիկի անհատական մոտեցումը չէ, սա իրենց հավաքական մոտեցումն է, որի մասին ոմանք լռում են, իսկ ոմանք էլ, այնուամենայնիվ, արտահայտվում։

Ամեն դեպքում, սրա մասին ժամանակին միայն մենք էինք խոսում, հիմա լավ է, որ գոնե Հասմիկի շուրթերով լսեցինք հենց իրենցից։

Ժամանակներ առաջ հարց էի տվել, թե այս վարքագծով վաղը քանի՞ հոգու կարող են համոզել, որ կռվեն հանուն հայրենիքի, քանի՞ հոգու կարող են համոզել, որ զոհաբերության դեպքում մեջքից հարված չեն ստանա։ Սա նաև այդ հարցի պատասխանն էր.

-Ո՛չ մի հոգու։

Արա Լ. Պողոսյան

Դիտվել է՝ 119

Մեկնաբանություններ